Posted in Հայրենագիտություն

Ես սեբաստացի

Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ։ Արդեն ես հինգ տարի է, որ այստեղ եմ սովորում։ Ես դեռ երեք տարեկան էի, որ դարձա Սեբաստացի։ Իմ ընտանիքում կա երեք Սեբաստացի՝ ես, քույրիկս և մայրիկս։ Մայրիկս աշխատում է  Հարավային դպրոցում։ Իմ քույրիկը ավելի փոքր տարիքում դարձավ Սեբաստացի։ Հավես է, որ ես ու քույրիկս նույն դպրոցում ենք։ Կարողանում եմ դպրոցում քույրիկիս տեսնել։ Իմ դպրոցի շնորհիվ ես շատ բաներ եմ սովորել։ Ունեմ իմ բլոգը, կարողանում եմ նյութեր հրապարակել, օնլայն բառարանից օգտվել, ուսուցողական ֆիլմեր դիտել, ազգային երգեր և պարեր սովորել և այլն։

Leave a comment