Posted in Մայրենի

Հովհ. Թումանյան. «Սասունցի Դավիթ» 5-6 մաս

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:
    Իմ կարծիքով Ձենով Օհանը վաղկոտ էր, որովհետև նա վախենում էր Մըսրա Մելիքից։
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
    Դավթի գառնարած հագուստը մի զույգ երկաթի ոտնաման էր, երկաթի մի կոռ շալակին դրած։
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:
    5 հատված․ Ձենով Օհանի չար կինը
    6 հատված․ Գառնարած Դավիթ։
  5. Հատվածներից առանձնացրու օրհանաքներն ու անեծքները։
    — Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
    Էս խենթը բերիր, արիր գառնարած,
    Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
    Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
    Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
    Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։
    — Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
    Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
    Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
    Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
    Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
    Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
    Գընա, իր համար աշխատանք անի…
    Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
    Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
    Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
    Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Posted in Մայրենի

Հովհ. Թումանյան. «Սասունցի Դավիթ» 4-րդ մաս

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
    Դուշման – թշնամի
    Շվարք – ստվեր
    Էգուց – վաղը
    Էլօր – ապագա
  2. Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:
    Աղաչանք անել – աղաչել
    Քաղցր աչքով մտիկ անել – ուշադրություն դարձնել

    Կրակ դառնալ – փորձանք
  3. Վերնագրիր հատվածը:
    Մըսրա Մելիք թագավորը։
  4. Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:
    Իմ կարծիքով Մելիքը շատ հզոր էր և անհաղթ էր։
  5. Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

Իմ կազմած հարցեր և առադրանքներ
1․ Այս հատվածը համառոտ պատմիր։
2․ Դուրս գրիր տեքստից 5 գոյական և նրանցով կազմիր նախադասություններ։
3․ Դուրս գրիր տեսքստից 5 ածական և նրանցով կազմիր նախադասություններ։
4․ Այս հատվածը մատմիր Մելիքի անունից։
5․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը այս 4 հատվածից։

Posted in Մայրենի

Նոյեմբերի 13-17

1․ Կարդա Հովհանես Թումանյանի «Սասունցի Դավիթը», 4-8-րդ հատվածները, կատարել առաջադրանքները։
2․«Սասուցի Դավիթն կրթահամալիրի տոնին» ստուգատես․ նշված հատվածները սովորել բերանացի։( միասնական, Արևելյան հատվածները պիտի սովորել բերանացի)։
3․Գործնական քերականություն․ 66,68,74,75 առաջադրանքներ
Տեսանյութ(տիկնիկային)-ընթերցում․ Սասունցի Դավիթը

Posted in English

Present Tanse

  1. Բառերը ճիշտ դասավորելով ստացիր նախադասություններ:

Օրինակ՝ /always, early, Sue, arrive/- Sue always arrives early.

  • /basketball, I, play, often/
    I often play basketball.
  • /work, Ann, hard, usually/
    Ann usually warks hard.
  • /Jenny, always, nice clothes, wear/
    Jenny always wears nice clothes.
  • /dinner, we, have, always, at 7.30/
    We always have dinner at 7.30.
  • /TV, Tom, watch, never/
    Tom never watches TV.
  • /like, chocolate, children, usually/
    Children usually like chocolate.
  • /Lusia, parties, enjoy, always/
    Lusia always enjoys parties.
  1. Հետևյալ բառերը տեղադրիր համապատասխան նախադասություններում`boil, close, cost- արժենալ/, meet, open, speak, teach, wash/
  • Ann speaks four languages. 
  • In Britain banks usually open at 9.30 in the morning.
  • The City Museum closes at 5 p.m.
  • Mary is a teacher. She teaches English.
  • My job is very interesting. I meet a lot of people. 
  • Peter washes his hair twice a week.
  • Food is expensive. It costs a lot of money.
  • Water  boils At 100 degrees Celsius.
  1. Նախադասությունները դարձրեք ժխտական:

Օրինակ՝ I play the piano. I don’t play the piano.

  • Ann plays the piano very well.
    Ann doesn’t plays the piano very well.
  • They know my phone number.
    They don’t know my phone number.
  • We work very hard.
    We don’t work very hard.
  • He has a bath every day.
    He doesn’t have a bath every day.
  • You do the same thing every day.
    You don’t do the same thing every day.

Բայերը գրիր ճիշտ ժամանակաձևով/ ձևով/ 

Examples: He is (be) often tired. They like (like) ham and eggs.

1. They have a cold. (have)

2. She gets up at seven. (get up)

3. We have breakfast at eight. (have)

4. Peter goes to school. (go)

5. Anna gets home at two. (get)

6. He wants an ice cream. (want)

8. Kelly watches TV. (watch)

9. She does her homework. (do)

10. Our teacher lives in Oxford Street. (live)

11. Eric and Tom  wear blue shirts. (wear)

12. My sister sings a song. (sing)

13. My mum cooks spaghetti. (cook)

14. Mr Black  works in his office. (work)

15. The girls often read a book. (read)

5. Ընտրիր ճիշտ տարբերակը:

1. My parents ………near Chennai.

live

are living

 lives

2. I ……………………….. my parents twice a month.

visit

am visiting

 visites

3. ‘What are you doing there?’ ‘I …………………………….. TV.’

watch

am watching

Watches

4. I  follow you wherever you ……………………………..

 goes

are going

go

6. What ………………………. snakes …………………….?

do, eat

are, eating

are, eat

7. How ………………………… I ……………………… to the airport?

do, get

am, getting

do, getting

8. I …………………………. apples very much.

like

am liking

 likes

10. Why …………………………. she ……………………….. on the table?

does, stand

is, standing

does, standing

11. The temple …………………………. on a hill outside the town.

is standing

stand

stands