Posted in Բնագիտություն

Երկրի պտույտ իր առանցքի և Արեգակի շուրջ

Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում:

Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

Posted in Մայրենի

Ներսես Շնորհալի

Տեսող ամենայնի
Մեղայ քեզ,
Խորհրդով, բանիւ եւ գործով.
Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց
Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Posted in Հայրենագիտություն

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Նա փոքր տարիքից երազում էր դառնալ քահանա։ Մանուկը գտավ մի ընկեր ում հետ նրանք փախան դեպի լեռներ և այնտեղ ապրեցին որպես ճգնավորներ։ Մանուկի ծնողները գտան նրանց և տուն տարան ։ Այս դեպքի մասին, երբ իմացան մոտակա վանքի Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին այնտեղ առաջարկեցին հասարակական աշխարանքներ, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։ Նա կսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու աղջիկների հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականին երբ Մանուկը վերջապես թույլտվություն ստացավ ծնողներից վանքում աշխատելու համար։ Հենց այդ ժամանակ նա իր անունը փոխեց Մխիթար։ Քսան տարեկանում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից Մխիթարը նշանակվեց, որպես քահանա։ Քսանհինգ տարեկան հասակում Մխիթարը հիմնադրեց եկեղեցի Կոստանդոպոլսում։ Նա հավաքեց մի խումբ երիտասարդների հետ հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը։ Քանի որ Կոսմանյան կասրությունը հալածում էր միաբանությունը երկու տարի անց ա յն տեղափոքվեց Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սուրբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Մխիթարը մահացել է Սուրբ Ղազար կղզում 73 տարեկանում։ Մատենադարանում պահվում են նրա ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Posted in English

The fox and the grepes

One day, a fox became very hungry. He went out to search for some food. He searched high and low but couldn’t find anything to eat.

Finally, as his stomach rumbled, he stumbled upon a farmer’s wall. At the top of the wall, he saw the biggest, juiciest grapes he’d ever seen. They were a rich purple, telling the fox they were ready to be eaten.

To reach the grapes, the fox had to jump high in the air. As he jumped, he opened his mouth to catch the grapes, but he missed. The fox tried again but missed once more.

He tried a few more times but kept failing.

Finally, the fox decided to give up and go home. While he walked away, he muttered, I am sure the grapes were sour anyway.

Posted in Մայրենի

Հազարան Հավք

Արան թագավորը ու Անմահական այգին
Պառավի որդու մահը
Պառավի անեծքն ու այգու չորանալը
Ծերունի հրեշտակը
Արեգն ու եղբայրները գնում են Հազարան Հավքը որոնելու
Կախարդական աշխարհի ճանպարհն ու հսկա ծերունին
Արեգը սև աշխարհում
Արեգը կապույտ աշխարհում
Արեգը կարմիր աշխարում
Արեգը հուրի-փերիների մշտադալար այգում
Արեգը սպիտակ աշխարհում
Արեգը կախարդական աշխարհում
Հազարան Հավքը և չնախարչիկ տիրուհին
Եղբայրների դավաճանությունը
Արեգը մութ աշխարհում
Տիրուհին փնտրում է Հազարանը Հավքը
Տիրուհու զորքը պաշարում է Արան թագավորի քաղաքը
Արեգի հայտնությունը և սերը
Ծաղկած այգին և Արեգ թագավորը

Posted in Մայրենի

Արեգը մութ աշխարհում

Հեքիաթը այստեղ։

Իմ գրած հարցերը և առաջդրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և Օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր։
2․ Տեքստից դուրս գրիր 6 գոյական։
3․ Տեքստից դուրս գրիր 6 ածական և դրանցով կազմիր նախադասություններ։
4․ Դուրս գրիր տեքստից բոլոր մեծատառով գրվող բառերը և դիմացը գրիր, թե ինչու է այդպես գրվում։
5․ Համառոտ պատմիր այս հատվածը։
6․ Կարդա հաջորդ հատվածը։

Posted in Մայրենի

Ծաղկած այգին և Արեգ թագավորը

Հեքիաթը այստեղ։
Իմ գրած հարցերը և առաջադրանքները
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և Օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր։
2․ Գրիր քեզ համար ամենասիրելի հատվածը։
3․ Համառոտ պատմիր այս հատվածը։
4․ Ի՞նչ եղավ երբ Հազարան Հավքը երգեց Անմահական այգում։
5․ Գրիր այս հատվածից 10 գայական և կազմիր նախադասություններ։
6․ Պատմիր սկզբից մինչև վերջ այս պատմվածքը։
7․ Նկարագրիր տիրուհուն։

Posted in Մայրենի

Արեգի հայտնությունը և սերը

Հեքիաթը այստեղ։
Իմ գրած հարցեր և առաջադրանքները
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և Օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր։
2․ Համառոտ պատմիր այս հատվածը։
3․ Մտածիր այլ վերնագիր այս հատվածի համար։
4․ Դու ի՞նչը կփոքեիր այս հատվածում։
5․ Կարդա հաջորդ հատվածը։