Posted in Մայրենի, Գործնական քերականություն

Բառագիտություն

Համանուն

Որովհետև համանունները նույն ձևն ունեն, բայց իմաստով տարբեր են։

Որովհետև դարձվածքները փոխաբերական իմաստ են արտահայտում։

Սիրտ տալ – սեր տալ
Հոգին աենել – սպասել
Գլուխը կորցնել – շփոթվել
Արևը խավարել – մահանալ
Հալից ընկնել – հոգնած լինել
Սիրտը վկայել – նախազգալ
Երես դարձնել – լքել
Սիրտ անել – Համարձակվել
Բկին չոքել – նշան

Posted in Մայրենի

Հովհ. Թումանյան. «Սասունցի Դավիթ» 7-8 մաս

7

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր հատվածները:
    7 հատված․ Դավիթի բողոքը
    8 հատված․ Նախրապան Դավիթը 
  2. Նկարիր Սասուն քաղաքը:
This image has an empty alt attribute; its file name is screenshot-2023-11-14-064334.png
  1. Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:
    Կոշիկ – ոտաման
    Ոտաման բառը կազմված է ոտ և աման բառից։
  2. Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:
    Քաղաքացինը չէին ուզում որպեզի Դավիթը նախրապան լիներ, որովհետև նրանք կարծում էին, որ Դավիթը դեռ յոթ-ութ տարեկան տղա է քաղաքը գազաններով կլցնի։
  3. Ինչո՞ւ էր Դավիթը բողոքում իր գործից, ինչո՞ւ էր դժվար այդ գործը:
    Իմ կարծիքով Դավիթը բողոքում էր իր գործից, որովհետև գազանները փախնում էին դես ու դեն Դավիթը չէր կարողանում բռնել։
Posted in Մաթեմատիկա

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Որո՞նք են ծավալի հիմնական հատկությունները։
1
2․ Ծավալի չափման ի՞նչ միավորներ գիտենք։
Եթե մարմինը տրոհվում է մասերի, ապա մարմնի ծավալը հավասար է
նրա մասերի ծավալների գումարին

3․ Ինչի՞ է հավասար ուղղանկյունանիստի ծավալը։
Երկարություն + Լայնություն + բարձրություն
4․ Ի՞նչ երկարություն ունի այն խորանարդի կողը, որի ծավալը 1սմ 3 է։

5․ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա կողերն են
3սմ, 5սմ, 6սմ
10դմ, 8սմ, 2սմ
7սմ, 11սմ, 3սմ
8մ, 13մ, 9մ
2մ, 5դմ, 10սմ
4դմ, 7դմ, 12դմ
6․ Պատկերված մարմինները բաղկացած են 1սմ երկարությամբ կող
ունեցող խորանարդիկներից։ Գտե՛ք այդ մարմինների ծավալները։

7․ Ո՞ր ուղղանկյունանիստի ծավալն է ավելի մեծ՝ 17սմ, 15սմ, 14սմ
կողեր ունեցողի՞նը, թե՞ 11սմ, 23սմ, 10սմ։
8․ Արտահայտե՛ք խորանարդ սանտիմետրերով․
12մ 3
32մ 3 6դմ 3
5մ 3 90դմ 3 300սմ 3
9․Արտահայտեք խորանարդ դեցիմետրերով
343000սմ 3

17280000սմ 3
10․ Բենզակայանի պահեստամասում տեղավորվում է
այնքան բենզին, որքան անհրաժեշտ է 120 մեքենայի՝ 60լ
տարողությամբ բաքերը և 80 մեքենայի՝ 90լ տարողությամբ
բաքերը լցնելու համար։ Որքա՞ն է պահեստամանի
տարողությունը։
11․ Դասասենյակի բարցրությունը 3մ է, երկարությունը՝ 12մ,
լայնությունը՝ 6մ։ Դասասենյակը նախատեսված է 27
աշակերտի համար։ Քանի՞ խորանարդ մետր օդ է բաժին
ընկնում մեկ աշակերտին։

Կրկնում ենք․
1․ Ին՞չ է հատվածը։
Հատվածը դա այն է, որ համ սկիզբ ունի համ էլ վերջ։
2․ Ին՞չ է ճառագայթը։
Ճառագայթ է դա այն է, որ սկիզբ ունի, բայց վերջ չունի։
3․ Ին՞չ է ուղիղը։
Ուղիղը դ այն է, որ սկիզբ չունի ու վերջ չունի։
4․ Որո՞նք են ուղիղի, հատվածի և ճառագայթի տարբերություները։
Հատվածը ի տարբերություն մյուս 2 ունի համ սկիզբ համ վերջ, իսկ ուղիղը ունի ոչ սկիզբ ոչ վերջ և ճառագայթը ունի սկիզբ բայց չունի վերջ։
5․ Ին՞չ է նշանակում հատվածի երկարություն։
Հատվածի երկարություն նշանակում է այդ կողի երկարությունը ինչքա՞ն է։
6․ Ինչպե՞ս ենք չափում հատվածի երկարությունը։

Posted in Բնագիտություն

Երկրաշարժ

Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները: Դրանք ծագում են երկրակեղևում կամ միջնապատյանի վերին մասում հանկարծակի տեղաշարժերի, ճեղքումների ու խզումների հետևանքով և տարածվում մեծ հեռավորությունների վրա:

Երկրաշարժը բնության ահեղ երևույթներից է: Երկրաշարժի հետևանքով մի քանի րոպեի ընթացքում կարող են ավերվել քաղաքներ ու գյուղեր, զոհվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ծովափնյա շրջաններում երկրաշարժն ուղեկցվում է ջրի հսկայական ալիքներով, որոնք ցամաքի մեծ տարածքները ծածկում են ջրով:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ: Օջախի վերևում գտնվող Երկրի մակերևույթի մասը կոչ¬վում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն): Երկրակեղևի տեղաշարժերը կարող են առաջանալ տարբեր խորություններում; Հիմնականում երկրաշարժի օջախները 10—50 կմ խորության վրա են: Երկրաշարժի վերնակենտրոնում մակերևույթի ցնցման ուժն առավելագույնն է: Որքան վայրը վերնակենտրոնից հեռու է, այնքան այղ ուժը փոքր է:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով’ բալերով։ Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք «զգում են» միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժը 9-բալանոց էր: Այն առաջացրեց մեծ ավերածություններ և խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք:
Երկրաշարժը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 1 միլիոն երկրաշարժ: Փաստորեն, մեր մոլորակում յուրաքանչյուր րոպեի ընթացքում տեղի է ունենում միջին հաշվով երկու երկրաշարժ: Երկրաշարժեր առավել շատ են լինում երկրածալքերում, որտեղ երկրակեղևը ավելի շարժունակ է: Այն վայրերը, որտեղ ավելի հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, կոչվում են սեյսմիկ գոտիներ։ Ճարտարագետներն առաջարկում են այդպիսի վայրերում կառուցել այնպիսի շինություններ, որոնք ստորգետնյա ցնցումների դեպքում համարյա չեն ավերվում: Այդպիսի շինություններ կառուցվել են, օրինակ, Ճապոնիայում, որտեղ շատ հաճախ են երկրաշարժեր լինում: Կան քարտեզագրքեր, որտեղ ցույց են տրված երկրաշարժի առումով վտանգավոր վայրերը: