Posted in Մայրենի, Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Արմատը ունի երկու իմաստ, մեկը բառերի, իսկ մյուսը ծառերի, ծաղիկների։ Աստղ մասը համարվում է արմատ, որովհետև այդ բոլոր բառերը ծագել են այդ արմատից, այսինքն աստղ բառից։

Մարդ + ա+ մոտ
Լուս + ա + մուտ
Ծնող+ ա + սեր
Գորգ + ա + գործ
Փառ + ա + տոն
Այս բառերը իրար են միանում ա հոդակապով։

Սառն- սառնարան
Միտ-մտավոր
Մուր – մրոտ

Ամպոտ – ամ+պոտ
Քարոտ – քար+ոտ
Օդային – օդ+ ային
Անշնորք – ան+ շնորք
Դժգոհ – դժ + գոհ
Հեռավար – հեռ+ ավար
Բարություն – բար + ություն
Գրավոր – գր+ ավոր
Անորոշ – ան+ որոշ
Տհաճ – տ+ հաճ

Թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկեղեն, անտուն, գունավոր, կաթնեղեն, խորհրդարան։

Մկնիկ – մկն+իկ
Մայրիկ-մայր+իկ
Շնիկ – շն+իկ
Փոքրիկ – փոքր+իկ
Սիրունիկ – սիրուն+իկ
Թիթեռնիկ – թիթեռ+նիկ
Ծիտիկ – ծիտ + իկ
Քթիկ – քթ+իկ
Մատիկ – մատ+իկ
Գետակ – գետ + ակ
Առվակ – առվ+ակ
Որդյակ – որդյ + ակ
Պատանյակ – պատանյ+ակ
Բլրակ – բլր+ակ
Գայլուկ – գայլ + ուկ
Մարդուկ – մարդ + ուկ
Պոչուկ – պոչ + ուկ

Posted in Մաթեմատիկա

Պարապունք 40

Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի եւ 4-ի
Բաժանելիության հյտանիշները կանոններ են, որոնք օգնում են
պարզելու, թե տրված թիվը բաժանվում է արդյոք մի ուրիշ թվի։
Սովորաբար այդ կանոնները տրված թվի բաժանելիության հարցը
հանգեցնում են մի ավելի փոքր թվի բաժանելիության հարցի։
Դիտարկենք 36, 219, 5643, 891645 թվերը։ Այս բոլոր թվերը բաժանվում են
3-ի։
36:3=12
219:3=73
5643:3=1881
891645:3=297215
Բացի դրանից՝ նրանք մի ընդհանուր հատկություն էլ ունեն. այդ թվերից
յուրաքանչյուրի կարգերում եղած թվերի գումարը եւս բաժանվում է 3-ի.
(3+6):3=9:3=9
(5+6+4+3):3=18:3=6
(2+1+9):3=12:3=4
(8+9+1+6+4+5):3=33:3=11
Այս հատկությունն ընդհանուր է 3-ի բաժանվող բոլոր թվերի համար։ Բանն
այն է, որ ցանկացած թիվ կարելի է ներկայացնել մի գումարի տեսքով, որում
վերջին գումարելին հավասար է այդ թվի կարգերում եղած թվերի գումարին,
իսկ մնացած բոլոր գումարելիները բաժանվում են 3-ի։ Եթե գումարելիներից
վերջինը նույնպես բաժանվում է 3-ի, ապա նրանց գումարը, այսինքն՝ տրված
թիվը, կբաժանվի 3-ի։
Թվի բաժանելիությունը 3-ի։
Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը եւս
բաժանվում է 3-ի։ Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը 3-ի չի
բաժանվում, ապա թիվը նույնպես չի բաժանվում 3-ի։

Թվի բաժանելիությունը 9-ի։

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը եւս
բաժանվում է 9-ի։ Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը 9-ի չի
բաժանվում, ապա թիվը նույնպես չի բաժանվում 9-ի։
Թվի բաժանելիությունը 4-ի։
Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում
են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։

Posted in Հայրենագիտություն

Նախագիծ՝ ԱՄԱՆՈՐԸ աշխարհի տարբեր երկրներում

Նախագծի նպատակը՝

  • Ձևավորել հետաքրքրություն այլ երկրների մշակույթի հանդեպ
  • Ձևավորել թիմային աշխատանքի հանդեպ պատասխանատվություն և կուլտուրա
  • Հավաքել տեղեկություն,թե ինչպես են Ամանորը տոնում տվյալ երկրում  և տեղադրել բլոգներում

Նախագծի խնդիրները՝

  • Բաժանվում ենք 3- 5 հոգանոց թիմերի՝կախված դասարաններում սովորողների թվաքանակից
  • Յուրաքանչյուր թիմ ունենում է ավագ, ներկայացնող, լրահավաքներ/ կարող են աշխատել միասին
  • Ամեն թիմ ներկայանում է իր ընտրած երկրին բնորոշ երգ, պար, հագուստ, աքսեսուարներ կրելով։

Մասնակիցներ՝ 5-րդ դասարան

Ժամանակահատված՝ դեկտեմբեր

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկայի օլիմպիադա

1․ Հաշվել արտահայտության արժեքը. (2023: 17 ∙ 7 + 7): (432 − 144: 6:2)
1) 1 2) 2 3) 35 4) այլ պատասխան
2․ Քանի՞ անգամ է 0 թվանշանը գրված հետևյալ թվի թվանշաններով գրառման մեջ՝ երկու հարյուր յոթ միլիարդ քսանմեկ միլիոն հարյուր չորս հազար իննսունվեց։
1) 3 2) 4 3) 5 4) 6

  1. Որքա՞ն է երկու թվերի գումարը, եթե այն 9-ով ավելի է առաջին թվից և 3 անգամ մեծ երկրորդ թվից։
    1) 36 2) 27 3) 18 4) 12
    4․Դավիթը 5 րոպեում կատարեց 450 քայլ։ Նրա մի քայլի երկարություն 60 սմ է։ Նշվածներից ո՞րն է Դավիթի արագությունը։
    1) 54 մ/ր 2) 60 մ/ր 3) 72 մ/ր 4) 75 մ/ր
    5․Ժամը քանի՞սն է, եթե հայտնի է, որ օրվա անցած մասը 3 ժ 30 րոպեով ավելի է օրվա մնացած մասից։
    1) 13 անց 45 րոպե 2) 14 անց 15 րոպե 3) 15 անց 30 րոպե 4) այլ պատասխան
    6․ Ամենաքիչր ո՞ր թվանշանն է հանդիպում 75-ից մեծ և 150-ից փոքր բոլոր բնական թվերի գրառումների մեջ։
    1) 0 2) 5 3) 6 4) այլ պատասխան
  2. Ո՞ր թվանշանով է ավարտվում 100-ից փոքր բոլոր կենտ թվերի արտադրյալը։
    1) 1 2) 3 3) 5 4) 9
  3. Ֆուտբոլի առաջնության 3 խաղում թիմը խփել է 3 գնդակ և բաց թողեց 3 գնդակ։ Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար՝ 0 միավոր։ Նշվածներից ո՞րը չի կարող լինել այդ թիմի հավաքած միավորների քանակը։
    1) 3 2) 4 3) 5 4) 6
    9․4 ջուլհակը 6 օրում, օրական 10 ժամ աշխատելով, 120 մ կտավ գործեցին։Քանի՞ ջուլհակը 140մ
    կտավ կգործեն 5 օրում, օրական 8 ժամ աշխատելով։
    1) 6 2) 8 3) 5 4) 7
  4. Մեծ և փոքր 30 տուփերում կա 438 մատիտ։ Յուրաքանչյուր մեծ տուփում կա 18 մատիտ, իսկ փոքրում՝ 12։ Տուփերից քանի՞սն է մեծ։
    1) 11 2) 13 3) 15 4) 17
  5. Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ՝ 02 ։ 23)։ Օրվա ընթացքումքանի՞ անգամ է ժամացույցի ցույց տված թվանշանները համընկնում 2023 թվի
    թվանշանների հետ ( 1 հատ՝ 0, 2 հատ՝ 2, 1 հատ՝ 3 ):
    1) 7 2) 8 3) 9
    4) այլ պատասխան
    12․Երբ որդու տարիքը լինի 3 անգամ մեծ, քան հիմա, հոր տարիքը 4 անգամ մեծ կլինի որդու տարիքից։Քանի՞ անգամ է հոր տարիքը մեծ որդու տարիքից։
    1) 4 2) 7 3) 8 4) 10
    13․ Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը մեծ է 30-ից և փոքր է 40-ից։ Գտնել այդ թվերի գումարը։
    1) 11 2) 12 3) 14
    4) այդպիսի թիվ չկա
    14․Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի թվանշանների արտադրյալը հավասար է 4-ի:
    1) 4 2) 6 3) 8 4) 10
    15․A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ։ Հայտնի է, որ AB=100,
    AC=12, BD=35 և DC=123: Գտնել BC հատվածի երկարությունը։
    1) 65 2) 77 3) 88 4) 112
    16․Ամսաթիվը երբեմն գրվում է 4 թվանշանով՝ օրը և ամիսը ( օրինակ հունվարի 2 կգրվի այսպես`
    02․01)։ Տարին քանի՞ ամսաթիվ ունի, որոնք գրվումէ միայն 0, 1, 2 թվանշաններով։
    17․Միքայելն ընտրեց մի թիվ, այն բազմապատկեց իրենով, ստացվածին գումարեց 11, արդյունքը բազմապատկեց 4-ով և ստացավ 300: Ի՞նչ թիվ էր ընտրել Միքայելը:

    18․Եթե եռանիշթվին ձախից կցագրենք 3 թվանշանը, ապա կստանանք սկզբնական եռանիշթվից 9 անգամ մեծ թիվ։ Գտեք սկզբնական եռանիշթիվը։

19․Բազմահարկ շենքի ամբողջ առաջին հարկը խանութ է։ Շենքի զույգ համարով յուրաքանչյուր հարկում կա 3, իսկ կենտ համարով յուրաքանչյուր հարկում՝ 4 բնակարան։Ո՞ր համարի հարկում է գտնվում 60-րդ բնակարանը։
Զույգ։

20․ Դասարանը զարդարված է կարմիր, կապույտ և սպիտակ փուչիկներով։ Բոլոր փուչիկների քանակը 27 հատով շատ են քան սպիտակները, 20-ով շատ՝ քան կապույտները և 23-ով շատ՝ քան կարմիրները։Քանի՞ փուչիկով է զարդարված դասարանը։

Posted in Հայրենագիտություն

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Ինչպես են նշում Ամանորը Իսպանյաում

Իսպանիայում դեկտեմբերի 31-ը շատ յուրահատուկ են տոնում։Այնտեղ խնջույքն ու զվարճանքը տևում է մինչև վաղ առավոտ։ Սովորույթի համաձայն,դեկտեմբերի 31-ի կես գիշերին ժամացույցի զանգերի ձայնով,պետք է ուտել մեկ առ մեկ տասներկու բախտավոր խաղողներ ։Ամեն խաղող ուտելուց հետո պետք է երազանք պահել և ակնկալել,որ հաջորդ տարի իրականան դրանք ։Խաղողը Ամանորի ամենասպասված պահն է։ Զանգերը հեռարձակվում են ուղիղ եթերով ամբողջ Իսպանիայում։ Շատ քաղաքներում մարդիկ գնում են հրապարակ,որտեղ գտնվում է ժամացույցը,միասին ուտելու դրանք և կիսելու հին տարվա վերջին րոպեները։ Սեղանի վրայի հիմնական ուտելիքը դա ծովամթերքն է։ Ձմեռ պապիկը զանգերի ավարտից հետո բերում է նվերներ։ Այն երեխաները, ովքեր իրենց խելոք չեն պահել,նրանց բերում է ածուխով լի պարկ։ Ես չեմ եղել Իսպանյաում, բայց իմացա, որ այնտեղ շատ հավես է և ես ել կուզեմ գնալ այնտեղ ձեզ էլ եմ առաջադրկում։

Ինչպես են նշում Ամանորը Բելգիայում

Բելգիայում Ամանորը շատ մեծ չեն նշում, բայց Սուրբ Ծնունդը շատ մեծ են նշում։ Ես գիտեմ, որ այնտեղ Սուրբ Ծնունդը ուրիշ կերպ ասում են Կեռս Միս և նրանք նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 24-25 ։ Իսկ դուք գիտե՞իք, որ Բելգիայում Նոր տարուն ամպայման պետք է նոր հագուստներ հագնել։ Այնտեղ Ձմեռ պապը գալիս է երկու անգամ։ Առաջին անգամ Ձմեռ Պապը գալիս է դեկտեմբերի 6-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Դեկտեմբերի 6-ին Ձմեռ պապը գալիս է Իսպանիայից նավով, իսկ երեխաները և մեծերը դեկտեմբերի 6-ին գուլպաների մեջ դնում են գազար եղնիկների համար, սեղանին դնում են գարեջուր, որ Ձմեռ պապին գա խմի և երեխաներին լավ նվերներ բերի։
Բելգիայում կան Ամանորյա ավանդույթներ, որոնցից մեկը ընտրում են թագավոր սիսեռահատիկի օգնությամբ։ Տան տիրուհին թխվածք է թխում որի մեջ թաքցնում է սիսեռահատիկ։ Բոլոր հյուրերը ստանում են մեկական կտոր թխվածք և նա, ով գտնում է հատիկը, այդ գիշեր և հաջորդ օրը դառնում է թագավոր։ Թագավորն էլ իր հերթին հյուրերից ընտրում է թագուհի, ծաղրածու և ազնվականի։
Իսկ մեկ այլ ավանդույթի համաձայն՝ բելգիացիները հավատում են չար ուժերին և Ամանորի գիշերը փորձում են քշել դրանք՝ ամբողջ ուժով փչելով Ամանորյա կոտոշի մեջ կամ տան շուրջն են պտտվում վառված ջահերով կամ մոմերով։ Չար ուժերից պաշտպանվելու համար երբեմն զանգեր են հնչեցնում։