Posted in Թանգարաններ

Երաժշտական գործիքների թանգարան

Թանգարանն ստեղծվել է 1958 թվականին ուսուցիչ Նատալե Գալինիի երաժշտական գործիքների հավաքածուի գնման արդյունքում։ Սկզբում գործիքները տեղադրվել են Մորանդո պալատում, այնուհետև հավաքածուի ընդլայնումից հետո 1963 թվականին տեղափոխվել են Սֆորցա ամրոցի առաջին հարկ։

Թանգարանը գտնվում է Սֆորցա ամրոցի համալիրում, որտեղ տեղակայված են նաև Սֆորցա ամրոցի պատկերասրահըՀին արվեստի թանգարանը, Միլանի եգիպտական թանգարանը, հնագիտական թանգարանը, Կիրառական արվեստի հավաքածուն, Անտիկ կահույքի և փայտե քանդակների թանգարանը։

Միլանի երաժշտական գործիքների թանգարանում ցուցադրվում են 15-րդ դարից մինչև 20-րդ դարերի շուրջ 700 երաժշտական գործիքներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Լոմբարդիա շրջանի գործիքներին։ Հավաքածուն ներառում է կսմիթահար գործիքներ, լոմբարդյան և կրեմոնյան ջութակներ, որսորդական փողեր, բազմաթիվ փայտե գործիքներ (օրինակ՝ ֆլեյտահոբոյկլառնետ, անգլիական եղջերափողեր), ֆագոտդաշնամուր և մի քանի հին երգեհոններ։ Մասնավորապես, կրեմոնյան ջութակագործ վարպետները (ցածր Լոմբարդիայի Կրեմոնա քաղաքից) իրենց ստեղծած բարձր որակի երաժշտական գործիքներով հայտնի են ամբողջ աշխարհում։ Թանգարանում են ցուցադրվում նաև նախկին Studio di fonologia musicale di Radio Milano-ի սարքավորումները։

Continue reading “Երաժշտական գործիքների թանգարան”