Posted in Ընթերցանություն

Մաթեմատիկա դասրանական և տնային առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնական թվի բաժանարարը։
    Յուրաքանչյուր բնական թիվ, որին բաժանվում է տվյալ բնական թիվը,կոչվում է վերջինիս բաժանարար։
  2. Ի՞նչ է բնական թվի բազմապատիկը։
    Յուրաքանչյուր բնական թիվ, որը բաժանվում է տվյալ բնական թվին, կոչվում է վերջինիս բազմապատիկ։
  3. Ինչպե՞ս կարելի է ստանալ բնական թվի ցանկացած բազմապատիկ։

    Ո՞րն է այն բնական թիվը, որը ցանկացած բնական թվի բաժանարար է։
  4. Առնվազն քանի՞ բաժանարար կարող է ունենալ 1-ից տարբեր բնական թիվը։
  5. Տվյալ բնական թվի բազմապատիկների մեջ կա՞ արդյոք ամենամեծը։ Իսկ ամենափո՞քրը:
    Առաջադրանքների փաթեթ
    1․ 4366 թվի բաժանարա՞ր է արդյոք 37 թիվը։ Իսկ 4549-ի՞։
    2․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․
    10
    15
    18
    3․ 5, 9, 18, 15, 20 թվերից որո՞նք են 90-ի բաժանարար։
    4․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․
    1
    2
    1200
    5․ Ստուգե՛ք, թե արդյոք 136, 1496, 7480, 634304 թվերը 17-ի բազմապատիկներ են։
    6․ Շքերթին մասնակցում է 90 զինվորներից կազմված վաշտը։ Կարո՞ղ են արդյոք նրանք
    հինգ միանման շարք կազմել։ Իսկ վե՞ց շարք։
    7․ Կփոխվի՞ արդյոք ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը (18սմ) 3 անգամ
    փոքրացնենք, իսկ փոքր կողմը (5սմ) մեծացնենք 10սմ-ով։

8․ Քանի՞ անգամ կփոքրանա 20սմ և 30սմ կողմերով ուղղանկյան մակերեսը, եթե նրա
փոքր կողմը փոքրացնենք 5սմ-ով, իսկ մեծը՝ 10սմ-ով։

20x 30 = 600սմ

15×20= 300սմ

2 անգամով


9․ Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթ նրա երկու կողմերի երկարությունների գումարը 3
անգամ մեծ է երրորդ կողմի երկարությունից, որը 5սմ է։
Տնային առաջադրանքներ
1․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․
20
24
27
31
32
40
56
2․ 140, 39, 82, 35, 24 թվերից որո՞նց բաժանարարն է 5-ը։
3․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․
5
11
36
57
121
572
901
4․ Պետք է 18 փուչիկը հավասար բաժանել երեխաներին։ Երեխաների ի՞նչ քանակներ են
հնարավոր դրա համար։
5․ Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ։
6․ Ուղղանկյան մեծ կողմը 6սմ է, փոքր կողմը՝ 5սմ։ Քանի՞ քառակուսի միլիմետրով
կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը մեծացնենք 3մմ-ով, իսկ փոքր կողմը՝
18մմ-ով։

7․ Ուղիղ անկյունը բաժանված է երկու անկյունների այնպես, որ դրանցից մեկը 5 անգամ
մեծ է մյուսից։ Ի՞նչ մեծություններ ունեն ստացված անկյունները։
8․ Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4
անգամ շատ են սպիտակ վարդերից։ Քանի՞ կարմիր և քանի՞ սպիտակ վարդ կա
ծաղկեփնջում։
9․ Տասնհինգարկանի հյուրանոցն ունի 1200 համար՝ մեկտեղանոց և երկտեղանոց։ Ամեն
հարկում միևնույն քանակով համարներ կան, ընդ որում երկտեղանոցների քանակը 3 անգամ
ավելի է մեկտեղանոցների քանակից։ Ամենաշատը քանի՞ կենվոր կարող է իջևանլ
հյուրանոցի ամեն մի հարկում։