Posted in Մայրենի, Եղիշե Չարենց

Շարունակում ենք կարդալ Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…



Գազել– Արեելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող բառակապակցությամբ․․․

Առաջադրանքներ
1․ Դուրս գրիր բանաստեղծությունից անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր ու սովորիր։
խորշոմ – կնճիռ
ստվեր – հով

2․ Դուրս գրիր բանաստեղծության մեջ կրկնվող անուշ ու անգին բառակապակցությունը, ավելացրու նոր բառակապակցություններ, որոնք վերաբերվեն մայրիկին․․․
Լավ մայրիկ, հոգատար մայրիկ, սիրող մայրիկ, պարտաճանաչ մայրիկ, ամենալավ մայրիկ, մաքրասեր մայրիկ, ուրախ մայրիկ, հարգող մայրիկ, օգնող մայրիկ, խելացի մայրիկ։
3․Գրիր շարադրություն «մա՜յր իմ անուշ ու անգին…» վերնագրով՝ օտագործելով 2-րդ առաջադրանքի բառակապակցությունները։

Մայր իմ անուշ ու անգին

Իմ մայրիկը անուշ է ու անգին։ Ես իմ լավ մայրիկին շատ-շատ եմ սիրում։ Իմ մայրիկը շատ հոգատար է։ Իմ ու քույրիկիս համար համեղ ուտելիքներ է պատրաստում։ Նա միշտ պատրաստ է ինձ օգնել։ Նա ինձ շատ- շատ է սիրում։ Իմ մայրիկը խելացի է։ Անհասկանալի հարցեր լինելու դեպքում դիմում եմ նրան, բացատրում է։ Մայրիկս մաքրասեր է, սիրում է ամեն ինչ մաքուր և դասավորված լինի։ Միշտ լվանում ու հարդուկում է մեր հագուստները։ Իմ մայրիկը պարտաճանաչ է և ինձ էլ է սովորեցրել պարտաճանաչ լինել։ Իմ անուշ մայրիկը սովորեցնում է հարգել մեծերին։
4․ Իմ էլեկտրոնային բացիկ-նվերը մայրիկին․․․


5․ Խմբային աշխատանք․ բանաստեղծության տեսանյութ-ներկայացման պատրատում։
Ես և Մուշեղը