Posted in Սովորողի որագիր

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19 – ին Հ․ Թումանյանի ծննդյան օրն էր։ Ավանդույթ է դարձել այդ օրն իրար գիրք նվիրել։ Այսօր մենք դասարանում մեկս մյուսին գրքեր նվիրեցինք։ Այնպես ստացվեց, որ իմ ընկերուհիները՝ Մարիան ու Նատալին, նույն գիրքը նվիրեցին։ Գրքի հեղինակը Անտուան դը Սենտ – Էքզյուպերին, վերնագիրը՝  « Փոքրիկ իշխանը »։ Գրքի վրայի նկարը նայելով կարծում եմ, որ այն փոքրիկ տղայի մասին է։