Posted in Մայրենի, Ընթերցանություն

Ուսումնական ամառ 2022

Ամառային արձակուրդների ընթացքում ես շատ հետաքրքիր գրքեր եմ կարդացել։ Դրանցից են Ջանի Ռոդարիի  «Երկնագույն նետը»,  «Կախարդական հեքիաթները» , Լևոն Նեսի Բալզակ«Մի շան պատմությունը» և Անտուան դը Սենտ Էքզյուպերիի  «Փոքրիկ Իշխանը»։

Ջանի Ռոդարի

Ջանի Ռոդարին ծնվել է 1920 թ․-ի հոկտեմբերի 23-ին։ Նա մանկական գրող էր, մանկավարժ, լրագրող, սցենարիստ, բանաստեղծ։ Նա շատ էր սիրում ջութակ նվագել։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ 

Երկնագույն նետը

Ռոդարիի պատմության մեջ Բեֆանան խաղալիքների խանութ ունի։ Ամեն օր Ֆրանչեսկո անունով փոքրիկ տղան մոտենում է ցուցափեղկին ու երազկոտ նայում այնտեղ դրված երկնագույն գնացքին։ Շատ ուրիշ երեխաների նման նա երազել անգամ չէր կարող նման հրաշալի նվերի մասին։ Հայտնության գիշերը խաղալիքները կենդանություն են առնում, մստում գնացքն ու հեռանում տիրուհուց՝ որոշելով իրենք իրենց նվիրելայն երեծաներին, որոնց ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել։ Շատ բարի գիրք էր։ Սովորեցնում է բարի լինել, օգնել կարիքավոր մարդկանց։

Լևոն Նես

Ծնվել է 1996 թվականի հունվարի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կինոռեժիսորի և հնչյունային ռեժիսորի մասնագիտությամբ, բայց չի ավարտել։ Իր կամքով դուրս է եկել համալսարանից։ Հեղինակել է չորս գիրք` առաջին երկուսը ռուսերեն` «Шептун», «Фасад»։ Սա հեղինակի առաջին հայերեն ստեղծագործությունն է։

Բալզակ․մի շան պատմություն

Գրքում հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու՝ շան աչքերով։ Բալզակը ծոհեմ և իմաստուն շուն էր։ Անսովոր անուն է շան համար, բայց նա օժտված էր մեծ շնորհքով։

Leave a comment