Posted in Մայրենի

Ընթերցանություն Փետրվար

Այսօր ես ավարտեցի Անտուան Գալանի հեքիաթներից։ Ես այդ գիրքը սկսել եմ կարդալ Փետրվարի 19-ից։ Ճիշտ է մի քիչ ուշ եմ ավարտել, որվեհտև դասերը մի փոքր շատ էին։ Ինձ գիրքը շատ դուր եկավ։Քանի չեմ մոռացել ասեմ, որ այս գիրքը 144 էջ է։

Այս գիրքը ինձ իմ դասընկեր Վաչեն է առաջադրել գիրք նվիրելու տոնին։ Նաև ասեմ, որ այս գիրքը ես շուտվանից եմ երազում ունենալ։ Ես շատ ուրախացա, երբ տեսա իմ երազանքի գիրքը։

Մի փոքր պատմություն

«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել աֆրիկացի կախարդի չար ծրագրերին:

Ֆրանսիացի գրող Անտուան Գալլանը, որը հրատարակել է «Հազար ու մի գիշեր»-ի ֆրանսերեն առաջին թարգմանությունը, ներառել է Ալադինի պատմությունը, սակայն այս հեքիաթը չկա արաբական ձեռագրերից կամ տպագիր հրատարակություններից որևէ մեկում, այդ իսկ պատճառով նա երկար ժամանակ կասկածվում էր կեղծարարության մեջ։ Գալլանը սկսեց հրատարակել «Հազար ու մի գիշեր» գրքի իր թարգմանությունը 1704 թվականին։ Գալլանի օրագրերի համաձայն՝ իրեն հաջողվել է իմանալ հեքիաթի գոյության մասին հետևյալ կերպ. 1709 թվականի մարտի 25-ին նա հանդիպել է Հաննա (Յուհեննա) Դիյաբ անունով մի մարոնիագետի հետ , ում Սիրիայի Հալեպ քաղաքից Փարիզ է բերել Արևելքի երկրների հայտնի ճանապարհորդ Փոլ Լուկասը։ Իր օրագրում Գալլանը բացատրում է, որ «Ալադին»-ը թարգմանել է 1709-1710 թվականների ձմռանը։ Հեքիաթը ներառել է իր «Հազար ու մի գիշեր» հրատարակության 9-րդ և 10-րդ հատորներում։

Գրքի նկար

Leave a comment